News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդիան արտակարգ ամերիկյան զենիթահրթիռային Patriot համակարգ տեղակայելու գործողություն է իրականացրել թագավորության արեւմտյան ափին գտնվող Գեթեբորգ նավահանգստում, հայտնում է Aftonbladet թերթը։

«Արեւմտյան ափը՝ Գեթեբորգ նավահանգստով, ռազմավարական նշանակություն ունի այնտեղ մտնող ողջ տրանսպորտի հետ, ուստի չափազանց կարեւոր է այս համակարգով հարձակումներից պաշտպանվելը»,- Շվեդիայի զինված ուժերի մամուլի քարտուղար Թերեզա Ֆագերշտեդտին է մեջբերում պարբերականը։

Նշվում է, որ գործողությունը, որն իրականացրել է շվեդական բանակի Lv6 հակաօդային գնդի մարտական խումբը Հալմստադում փետրվարի 6-ի առավոտյան, «ստուգում է այն բանի, թե որքան արագ եւ արդյունավետ կարող են գործել կրիտիկական իրավիճակում ստորաբաժանումները»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ