News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը հանգեցրեց ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք Իրանից պահանջել ենք պատժել այս ահաբեկիչներին։ Սակայն մինչ այժմ Իրանը ոչ մի հստակ պատասխան չի տվել»,- ասել է Հաջիզադեն։

ԱԳՆ-ում ճեպազրույցի ընթացքում ցուցադրել են նաեւ Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցներ Մախիր Իմանովի եւ Վասիֆ Թաղիեւի հետ հարցազրույցը։ Նրանք վիրավորվել էին հարձակումը կանխելու ժամանակ։

Աշխատակիցները հայտարարել են, որ «իրանական ոստիկանությունը հարձակման ժամանակ անգործության է մատնվել, իսկ հիվանդանոցները հրաժարվել են նրանց ընդունել»։ Վասիֆ Թաղիեւը վստահեցրել է, որ Իրանի ոստիկանության ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն արձագանքել դեսպանատան անվտանգության ներկայացուցիչներին օգնելու իր խնդրանքին, մինչդեռ նրանք անմիջապես սկսել են օգնություն ցույց տալ ահաբեկչին, որը սկսել էր այրվել Մոլոտովի կոկտեյլի անհաջող կիրառման հետեւանքով։ Թաղիեւը նաեւ նշել է, որ ահաբեկիչը ձերբակալվելուց հետո երկու անգամ սպառնացել է սպանել իրեն եւ Իրանի ոստիկանության աշխատակիցները որեւէ կերպ չեն խոչընդոտել ահաբեկչին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ