News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Սիրիայի տարածաշրջանում մոտ 6 մագնիտուդով երկրաշարժեր կկրկնվեն մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ,  ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Եկրաշարժերի կանխատեսման տեսության եւ մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը։

«Մեծ հավանականությամբ ուժեղ երկրաշարժեր՝ մոտ 6 մագնիտուդով, կկրկնվեն մի քանի օր, գուցե նույնիսկ մի քանի շաբաթ»,- ասել է Շեբալինը։

«Այն, ինչ այսօր եղավ, շատ ավելի ուժգին է, քան Սպիտակի երկրաշարժը», -հավելել է նա։

 Նրա խոսքով՝ Հայաստանում երկրաշարժի հետեւանքով լուրջ ավերվածությունները կապված էին շինարարության ժամանակ սեյսմիկ վտանգի թերագնահատման հետ։

«Հին շենքերը նախատեսված չէին նման ուժգնության երկրաշարժի համար, դրա համար այնտեղ նման ավերածություններ եղան, բայց այս գիշեր եւ ցերեկը տեղի ունեցած երկրաշարժերն ավելի ուժեղ էին, քան Սպիտակում տեղի ունեցածը», - պարզաբանել է Շեբալինը:

Աղետալի երկրաշարժը Հայաստանում տեղի էր ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։  Ստորգետնյա ցնցումների շարքը 30 վայրկյանում ավերել էր Սպիտակ քաղաքը եւ մեծ ավերածություններ առաջացրել Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր) եւ Ստեփանավան քաղաքներում։ Տարերային աղետի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25000 մարդ, 140000-ը հաշմանդամ է դարձել, 514000 մարդ զրկվել է կացարանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քահրամանմարաշ նահանգի Գոքսյուն շրջանում ժամը 12:19-ին 5,3 մագնիտուդով․․․
Արգենտինայի Ժուժույ նահանգում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ծառայությունը դրանք անվանել է միջին ուժգնության երկրաշարժ․․․
Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել...
Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր
Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն...
Աֆղանստանում և Պակիստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են մի շարք երկրներում
Պակիստանի օդերևութաբանական վարչությունը գրանցել է 6,8 մագնիտուդով երկրաշարժ՝ հայտնելով, որ էպիկենտրոնը գտնվել է Հինդուքուշ լեռնաշղթայում․․․
Էկվադորը արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից եւ վատ եղանակից ամենաշատ տուժած 14 նահանգներում
Բացի այդ, կառավարության տվյալներով՝ ավելի քան 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով․․․
Ամենաշատ