News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վաղը մեկնարկող քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը քննարկելու է ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ-ից։

Նշենք, որ Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդություն կա։ Մի գործով, ըստ դատախազության, փաստեր ունեն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործերով, որ նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։

Արմեն Չարչյանի վերաբերյալ միջնորդությունն առնչվում է պրոֆեսոր Չարչյանի բժշկական գործունեությանը: Ըստ դատախազության՝ նա 2017 թվականին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն։

Նշենք, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 24 հարց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ