
Պակիստանի հարավ-արեւմուտքում գտնվող Քվետա քաղաքի հսկիչ-անցագրային կետի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ զինվոր է զոհվել, եւս 11-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը Մուսա Խանի անցակետում։
«Բելուջիստանի հարավ-արեւմուտքում պակիստանցի զինվորականներով ավտոմեքենայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ զինվոր է զոհվել, եւս 13 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք, վիրավորվել են»,- հայտնում է գործակալությունը։
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Պակիստանի «Թեհրիկ-ի Թալիբան» խմբավորումը՝ հայտարարելով, որ հարձակումն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: