News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանի հարավում։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական-մեթոդաբանական արշավախումբը։

Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19։02-ին։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթի քաղաքից 628 կմ դեպի արեւմուտք։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։

Սեյսմոլոգների տվյալներով՝ ըստ MSK-64 սանդղակի 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքում՝ ավելի քան 1,1 միլիոն բնակչություն ունեցող Շիմքենդում, ինչպես նաեւ 2 բալ ուժգնությամբ՝ Տեմիրլան գյուղում, որը Շիմքենթից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ