News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հաճախ մեկուսանալու ձգտում, ընտանիքի շրջանակից դուրս՝ մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն և հոգեբանական կախում՝ մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Իրեն այսպես է դրսևորել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) 13-ամյա Մոնիկան՝ մինչև անհատական օգնականի ծրագրից օգտվելը: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, «ՍՈՐՍ» հիմնադրամը փոխել է աղջկա և նրա ընտանիքի կյանքի ռիթմը, հասարակությանն ինտեգրվելու և զարգացման դինամիկան:

Թիրախային աջակցության արդյունքում, չորս ամսվա ընթացքում, ընտանիքին կցված անհատական օգնականին հաջողվել է Մոնիկայի մոտ զարգացնել մանր մոտորիկան, հիշողությունը, միջավայրին ինտեգրվելու ցանկությունն ու դրական մտածելու ձգտումը: Պարփակված հոգեվիճակը փոխարինվել է իր ուժերի նկատմամբ վստահության աճով և դասընկերների հետ՝ նաև տեսազանգով հաղորդակցվելու ցանկությամբ: Մարզաբնակ աղջիկը չի ձգտում հասկանալ «տեխնոլոգիաների զարգացում» արտահայտությունը, սակայն համացանցի միջոցով փորձում է ճանաչել Հայաստանն ու մայրաքաղաքը: Սիրում է իր ինքնությունը, հայոց լեզուն և մեծ ակնածանք ունի Մեսրոպ Մաշտոցի կերպարի հանդեպ:  Ընտանիքում բոլորն այդ հաջողությունը վերագրում են իրականացված ծրագրին ու անհատական օգնականի հետևողական աշխատանքին: Ծրագիրն ավարտվել է, Մոնիկան էլ առողջական խնդիրների հետ կապված վիրահատության է ենթարկվել, սակայն լավատեսությունը պահպանվել է, առաջ գնալու ձգտումը՝ ընդգծվել:

«Օգնականի դերը կարևոր է նման ընտանիքներում: Նրանք խոցելի խմբում են: Երեխայի խնամքն ընկած է մայրերի ուսերին, դրա հետևանքով մայրերը մոռանում են իրենց: Մենք օգնում ենք ոչ միայն երեխային, այլև ծնողին: Ծրագիրը թույլ է տալիս փոքր-ինչ թեթևացնել մոր հոգսերը՝ նրան և երեխային տալով այն վստահությունը, որ իրենք մենակ չեն»,- ասել է Մոնիկայի անհատական օգնականը՝ Հայկանուշ Գասպարյանը:

2016 թվականից մեկնարկած՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցությունը ցանկալի արդյունք է ապահովում ծրագրի շահառու դարձած բոլոր ընտանիքներում: Վերջին տարիներին ընդլայնվել է անհատական օգնականների տրամադրման աշխարհագրությունը. ծրագրում ներառվել են նաև մարզերը, ինչը չափազանց կարևոր է: Հեռավոր մարզերում մասնագիտացված կենտրոններ հաճախելու հնարավորությունը սահմանափակվում է հիմնականում դրանց բացակայության պատճառով: Այս տեսանկյունից, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներին տարբեր մարզերում տրամադրվող աջակցությունը  շատ կարևոր է:

Անհատական օգնականները կատարում են դայակ-խնամողի կամ զարգացման աշխատանք իրականացնող մասնագետի գործառույթ։ Նրանց ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմամասնագիտական թիմի կողմից: Թիմում ընդգրկված են  աշխատանքները համակարգող լոգոպեդ և հոգեբան: Առանձնահատուկ դեպքերում խորհրդատու են հանդիսանում նաև հատուկ մանկավարժը, ֆիզիոթերապիստը կամ էրգոթերապիստը՝ երեխայի առօրյա միջավայրը կազմակերպելու և դիրքավորման խնդիրները լուծելու նպատակով։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհատական օգնականի ծրագիրը շարունակում է առաջնահերթ պահանջված մնալ Հայաստանում:

v2.jpg (105 KB)

v3.jpg (84 KB)

v4.jpg (83 KB)

v5.jpg (84 KB)

v6.jpg (78 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործընկերության արդյունքը՝ ընտանիքի և երեխայի կյանքի որակի փոփոխություն (ֆոտո)
Ընտանիքի և երեխայի կյանքի որակն զգալիորեն փոխվել է՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքում...
Օրթեզավորում՝ վիրավոր զինվորներին. Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն. 22-ամյա Հայկի պատմությունը
22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու...
Վիվա-ՄՏՍ. ավելի քան յոթ տարի՝ անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին (ֆոտո)
Վայքում բնակվող յոթնամյա Ռոբերտի շփման շրջանակը սեպտեմբերից ընդլայնվել է...
Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներին
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններ...
Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո (ֆոտո)
Հետվնասվածքային բարդությունները կանխելը նպատակ է գործընկեր կազմակերպությունների համար...
«Traction» ծրագիրը կներկայացնի 8 ընկերություն՝ դեմո օրվա ընթացքում (ֆոտո)
Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ