
The Washington Post-ի տեսաբան Ֆարիդ Զաքարիան իր հոդվածում նշել է, որ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան վերածվել է որեւէ քաղաքական կշիռ չունեցող «կղզային ազգի»։
Զաքարիայի խոսքով՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրի տնտեսությունը սկսել է հետ մնալ իր մրցակիցներից գրեթե բոլոր ցուցանիշներով՝ բիզնես ներդրումներից մինչեւ արտահանում եւ զբաղվածություն։
«Մեծ Բրիտանիան դարձել է միջին վիճակագրական կղզային պետություն՝ մեկուսացած Եվրոպայի ափերից, չունենալով բավականաչափ կշիռ՝ անկախ նշանակություն ունենալու կամ գործընկերների հետ հարաբերություններում օրակարգ սահմանելու համար»,- գրել է լրագրողը։
Նա ընդգծել է, որ բրիտանացիներն այնպիսի զգացում ունեն, որ իրենց խաբել են։ Համաձայն վերջին սոցհարցման՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ ԵՄ-ից դուրս գալը վատ գաղափար էր։