News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ին անգլիացի մեծ գրող Չարլզ Դիքենսի ծննդյան օրն է։

Չարլզ Դիքենսը ծնվել է 1812 թվականի փետրվարի 7-ին՝ Լենդպորտում, Պորտսմութի արվարձաններից մեկում, եւ դարձել է ընտանիքի երկրորդ երեխան։ Այդ ժամանակ Էլիզաբեթ եւ Ջոն Դիքենսները մեծացնում էին իրենց դստերը՝ Ֆաննիին։ Ջոնն աշխատում էր որպես շարքային պաշտոնյա Թագավորական նավատորմի ռազմածովային բազայում։ Երեք տարի անց Ջոնին նշանակում են Լոնդոն, այնուհետեւ՝ Չաթեմ։ Այս քաղաքում Չարլզն ավարտում է տարրական դպրոցը։ 1824 թվականին Ջոն Դիքենսը հայտնվում է պարտքերի մեջ, որոնցից ազատվելու հնարավորություն չի տեսնում։

Չարլզը ստիպված է եղել թողնել դպրոցը եւ աշխատանք գտնել։ Նրան ընդունել են վաքսի գործարան, որտեղ աշխատել է համարյա անվճար՝ շաբաթական վեց շիլլինգով։ Բայց ճակատագիրը բարեհաճ է գտնվել այս դժբախտ ընտանիքի հանդեպ։ Ջոն Դիքենսի հեռավոր ազգականը մահացել է, նա ստացել է ոչ մեծ ժառանգություն, որի շնորհիվ մարել է իր պարտքերը։ Նրան թոշակի են ուղարկել, եւ նա նաեւ աշխատանքի է ընդունվել տեղական թերթում՝ որպես թղթակից:

Նույնիսկ պարտքերից հոր ազատվելուց հետո Չարլզը չի թողել իր աշխատանքը։ Բայց այժմ նա կարող էր շարունակել ուսումը եւ արագ տեմպերով հասնում էր այն ամենին, ինչ բաց էր թողել ժամանակին։ Երիտասարդը դարձել է Վելինգթոնի ակադեմիայի ուսանող, որն ավարտել է 1827 թվականին։ Նա աշխատանքի է անցել փաստաբանական գրասենյակում՝ որպես կրտսեր գործավար։ Այդտեղ նրա աշխատավարձը շաբաթական տասներեք շիլլինգ է կազմել։ Նա մեկ տարի աշխատել է այնտեղ, սղագրություն է սովորել, հետո դարձել ազատ թղթակից։

1830 թվականին Դիքենսի կարիերան սկսել է արագորեն բարելավվել, նա դարձել է Moning Chronicle-ի խմբագրության աշխատակից։ 1836 թվականին Դիքենսը հրատարակել է իր առաջին ստեղծագործությունները՝ «Բոզի ակնարկները» վերնագրով։ Արձակագրի ստեղծագործական կենսագրությունը սկսվել է «Փիքվիկ ակումբի հետմահու թղթերը» վեպով, որը նա հրատարակել է 1837 թվականին։ Այն ամենը, ինչ գրել է Չարլզ Դիքենսը, միշտ աննախադեպ հաջողություն է վայելել ընթերցողների կողմից, անկախ նրանից՝ պատմվածք, վեպ, թե նովել է եղել: Նա գրել է շատ ու արդյունավետ, գրքերը տպագրվել են ժամանակի փոքր ընդմիջումով։ «Օլիվեր Թվիստի արկածները», «Հնությունների խանութը», «Դեւիդ Կոպերֆիլդ», «Մեծ սպասումներ» եւ շատ ու շատ այլ հրաշալի գործեր է ընթերցողին ներկայացրել Դիքենսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ