News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

«Քիչ առաջ` որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ:

Տիկին դեսպանին իմ ցավակցություններն եմ  փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետեւանքով ունեցած մարդկային կորուստների  կապակցությամբ,  զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին եւ սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ