News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։

Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման  շուրջ վերջին զարգացումները:

Մտքեր են փոխանակվել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ