News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արեւաձեն մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատժի հետաձգումը եւ ազատ արձակումը՝ առողջական վիճակի պատճառով։ Այսպիսով, քաղաքական գործիչը կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Դատավորի որոշումը դժգոհություն է առաջացրել դահլիճում ներկաների, ինչպես նաեւ դատարանի շենքի բակում հավաքված Սաակաշվիլիի կողմնակիցների շրջանում։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նրա նկատմամբ հետաքննվում են մի քանի քրեական գործեր։ Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության եւ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ