News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեռ դեկտեմբերին մենք Վահան Նարիբեկյանի հետ աշխատանքից ազատվելու մասին որոշումը կայացրել էինք, քննարկելուց հետո որոշվել էր, որ ամանորյա տոներից հետո կլքի իր պաշտոնը։ Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նարիբեկյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատմանը։

Սիմոնյանի խոսքով՝ պատճառների մեծ մասն անձնական բնույթի են։ 

Անդրադառնալով հարցին՝ նրա պաշտոնանկությունը պատգամավորների օգնականների՝ պարգևավճար պահանջելու նախաձեռնության հետ որեւէ առնչություն ունի՞, ԱԺ նախագահն ասաց․

«Որևիցե մեկն ինձնից որևիցե բան չի պահանջել։ Մարդկանց մոտ տպավորություն է եղել, որ ինչ-որ մարդկանց պարգևավճար է բաժանվել, ինչ-որ մարդկանց չի բաժանվել։ Կարծում եմ՝ սա որևիցե ձևով պետք չի սա կապել»։

Անդրադառնալով Նարիբեկյանի այն խոսքին, որ օրակարգում իր հեռանալու հարցը չկա, Սիմոնյանն ասաց․ 

«Պարոն Նարիբեկյանը բառացի ասել է, որ իրեն գործից կարող է ազատել ԱԺ նախագահը։ Որևիցե պայմանավորվածության մասին հարց չեք տվել և նա չի պատասխանել»։

Հարցին՝ արդյո՞ք Նարիբեկյանի աշխատանքի արդյունքները չեն գոհացրել, ԱԺ նախագահն ասաց․ «Ոչ, ինքն ավելի մեծ ցանկություն ուներ մասնավոր ոլորտում աշխատելու»։

 

Տպել
Ամենաշատ