
Թուրքիայի Մարաշի Փազարջըքի շրջանում ուժեղ երկրաշարժի հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով Թուրքիայի նախագահը սուգ է հայտարարել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։ Բոլոր պետական հիմնարկների վրա առկա դրոշները կիսով չափ իջեցվելու են։
Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է 1651 զոհի եւ 11 հազար 119 վիրավորի մասին։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։