News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախը մայր Հայաստանին կապող միակ միջանցքի փակ լինելու հետևանքով արդեն 57 օր հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ։ Նրանց միավորման գործընթացը շարունակվում է։ Ընտանիքների վերամիավորման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հերթական անգամ Բերձորի միջանցքով 18 քաղաքացի այսօր Հայաստանից տեղափոխվել է Արցախ։ 

«Աղջկաս տարել էի բուժման ամուսնուս հետ։ Ուղիղ 2 ամիս է մենք գտնվում էինք Գորիսի հյուրանոցներում։ Մանկահասակ երեխա ունեմ, շատ ուրախ եմ, շնորհակալ եմ բոլորից»,- Արցախի հեռուստաընկերությանն ասել է Արցախ վերադարձած ծնողներից Մանյա Կարապետյանը։

Տպել
Ամենաշատ