News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հանրապետությունում ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում, տեղեկացրել է Սպիտակ տունը։

«Նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային այս ողբերգությունից հետո։ Նախագահ Բայդենն ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր տուժել կամ մերձավորներ են կորցրել իրար հաջորդող երկրաշարժերի պատճառով»,- նշվել է ԱՄՆ վարչակազմի՝ երկու ղեկավարների զրույցի հիման վրա տարածած հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ Բայդենն անդրադարձել է ամերիկացի մասնագետների աշխատանքի հարցին, որոնք «օպերատիվ աջակցություն կցուցաբերեն Թուրքիային որոնողափրկարարական եւ այլ աշխատանքներում», ինչն արդիական է երկրաշարժից հետո։ Դա ներառում է նաեւ բուժօգնության ցուցաբերում եւ առաջին անհրաժեշտության առարկաների առաքում, նշել են Բայդենի վարչակազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա․․․
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ
26 քաղաքացի դեռեւս օգնության կարիք ունի․․․
Իրանում երկրաշարժի հետեւանքով 68 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել
Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան խոշոր քաղաքներում․․․
Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում ․․․
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության վրա․․․
Սոչիում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 
Նշվում է, որ ենթակառուցվածքի եւ կենսաապահովման օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով, զոհեր եւ տուժածներ չկան․․․
Ամենաշատ