News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում է նաեւ  «Հայաստան» խմբակցության առաջարկած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ նախագիծը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է  հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ  թեմայով քննարկումներն անցակցել ԱԺ փակ նիստում։

Այս առաջարկությանն ընդունվեց 64 կողմ ձայնով։

Նախագծով առաջարկվել է  հարակից զեկուցման հնարավորություն տալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք կողմ են այս առաջարկին։ 65 կողմ, 3 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ