News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի փետրվարի 7-ի նիստում քննարկվում է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը։

Օրենսդրության համաձայն՝ պատգամավորի դեմ քրեական հետապնդումը կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։ Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հարցի քննարկումը տեղի է ունենալու դռնփակ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազը եւ խորհրդարանականը պետք է հանդես գան քսան րոպեանոց ելույթով, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել։ Այնուհետեւ  տեղի կունենա մտքերի փոխանակություն։ Դրանից հետո պատգամավորը եւ գլխավոր դատախազը կարող են հանդես գալ եզրափակիչ խոսքով։

ԱԺ որոշումը խորհրդարանական խմբակցության ղեկավարի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնության մասին ընդունվելու է գաղտնի քվեարկությամբ։

Նշենք, որ Ազգային ժողովը ստացել է գլխավոր դատախազի երեք միջնորդություն Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Փաստացի տվյալների համաձայն, որոնք ստացվել են առաջին քրեական վարույթի ընթացքում, պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնակի մեծ չափերի վատնումներ (երկու դրվագ), ինչպես նաեւ, ելնելով անձնական եւ խմբակային այլ շահերից, օգտագործել է իր պաշտոնեական դիրքն ընդդեմ ծառայության շահերի, ինչն անզգուշաբար ծանր հետեւանքներ է առաջացրել (երկու դրվագ)։

Բացի այդ, պաշտպանության նախկին նախարարը, պաշտոնական անձ լինելով, ելնելով խմբակային շահերից, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի դեմ։ Նա չի կատարել իր անմիջական ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշաբար առաջ է բերել ծանր հետեւանքներ։ Վատնումների հետեւանքով, ըստ գլխավոր դատախազության, Սեյրան Օհանյանը յուրացրել է առանձնակի խոշոր չափերի գույք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ