News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 3 անձի կողմից ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի վարչական շենքի պարեկային ծառայության համար նախատեսված աշխատասենյակում Տաշիր քաղաքի 31 և 33-ամյա և Սարատովկա բնակավայրի 28-ամյա բնակիչները, գտնվելով ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր պարեկի կողմից իրենց ընկերոջը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելուն խոչընդոտելու նպատակով, սկսել են վիճաբանել հիշյալ պարեկի և վիճաբանությանը միջամտող մեկ այլ պարեկի հետ։ Վերջիններիս հասցեին նրանք հնչեցրել են հայհոյանքներ, այնուհետև բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մասնակի փլուզում Երևանի Վերին Անտառային փողոցում. առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ
Մարտի 21-ին, ժամը 07:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին...
Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել
Մարտի 18-ին՝ կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ…
Քուվեյթի նավթային ընկերությունը արտակարգ դրություն է հայտարարել նավթի թափվելու պատճառով
Ընկերության ներկայացուցիչ Քուսայ Ալ-Համերի խոսքով՝ արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել․․․
«Ֆոլքսվագեն Ջետան» փախցրել էին Հաղթանակ թաղամասից. այն գտել են Մաշտոցի պողոտայում. գտել են նաեւ փախցնողին
Մարտի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած...
Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի...
Մեկ շաբաթում գրանցվել է 249 արտակարգ դեպք. տուժել է 100, զոհվել՝ 9 մարդ
Մասնավորապես՝ հրդեհի՝ 182, պայթյունի, քարաթափման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ