News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Պատերազմը կարող է ավարտվել ոչ այնպես, ինչպես սպասում են ուկրաինացիները, եւ դրա արդյունքներով Ուկրաինան կարող է եւ չվերադարձնել իր տարածքները, ու Արեւմուտքը պատրաստ է դիմել նման սցենարի, կարծում է նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, տեղեկացրել է «Страна.ua»-ն։

«Ի՞նչ տեղի կունենա հասարակության հետ, որը մեծ ակնկալիքներ ունի, բայց կստանա պայմանական Մինսկ-3։ Չիրականացված ակնկալիքների վերադարձի այդ զսպանակն այնպես կխփի մեզ՝ մեր բարոյականին ու մնացած ամեն ինչին, որ մենք պարզապես կապշենք։ Ելքն այս պատերազմից կարող է բնավ այնպիսին չլինել, ինչպես մեզ թվում էր երեք ամիս առաջ, խերսոնյան գործողության հաջողությունից հետո։ Եվ ոչ նրա համար, որ նենգ ամերիկացիները զենք չեն տալիս կամ ձգձգում են, այլ որովհետեւ հաջողության համար հարկավոր են կատարյալ պատրաստված 400 հազար վարժեցված զինվորներ՝ ՆԱՏՕ-ական զենքով, որպեսզի այդ ամենը մաղեն ու ազատագրեն տարածքներ։ Մենք դա ունե՞նք։ Առաջիկա տարում կլինի՞։ Չի լինի։ Ուսումնական հզորությունները չեն հերիքի... Մենք՝ որպես հասարակություն, պատրաստ չենք նման ելքի։ Ես որոշել եմ ասել սա որպես ռուսական կողմի ակնկալիք։ Բայց ամենատհաճն այն է, որ Արեւմուտքում էլ են այսպես մտածում, իսկ մենք նրանցից տոտալ կախված ենք։ Ի՞նչ պետք է անի Արեւմուտքը։ Երկու Կորեաների սցենարը։ Ստեղծել Հարավային Կորեա՝ երաշխիքներով»,- ասել է Արեստովիչը՝ ավելացնելով, որ այդ տարբերակի դեպքում Ուկրաինան կարող է քիչ բոնուսներ չստանալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինամթերք արտադրող լեհական ընկերությունը կմեծացնի իր կարողությունները Ուկրաինա մատակարարելու համար
Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ մի քանի անգամ ավելացնել արտադրությունը․․․
Էրդողանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Թուրքիայի նախագահը չի բացառել տնտեսական համագործակցության հարցում նոր քայլերը ․․․
Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը Չինաստան կատարած այցի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ․․․
Հայաստանը չի կարող կանխել հայկական ծագմամբ ՌԴ-ի եւ  Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությունը պատերազմին
Նրա խոսքով՝ նշված անձինք, այդ երկրների քաղաքացիներ են․․․
Աբդոլլահիանը Ինյացիո Կասիսին հայտնել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելուն նպաստելու պատրաստակամության մասին
Մենք դեմ ենք պատերազմի շարունակմանը․․․
Սլովակիան Ուկրաինային փոխանցել է չորս ՄիԳ-29 կործանիչներ
Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը չորեքշաբթի հայտնել է, որ Ուկրաինայից․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ