
Ռուսաստանում արգելված «Կատիբա Տաուհիդ Վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության հետեւորդները ձերբակալվել են Մոսկվայում եւ Կրասնոյարսկում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն, հաղորդում է «Интерфакс»-ը։
ԱԴԾ-ի տվյալներով՝ կազմակերպության բջջի ձերբակալված անդամները նրա պարագլուխներից եւ շարքային մասնակիցներից «հավաքագրում եւ տեղափոխում էին մարտական գործողությունների գոտիներ, ֆինանսավորում Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող կառույցի անդամներին, ինչպես նաեւ ահաբեկչական բնույթի հանցագործությունների կատարման կոչեր»։
«Ձերբակալության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են «KTD» քարոզչական տեսանյութերը, ինչպես նաեւ կապի միջոցները, տեղեկատվության էլեկտրոնային կրիչները եւ բանկային քարտերը, որոնք նրանք օգտագործել են հակաիրավական գործունեություն իրականացնելիս»,-հայտարարել է ԱԴԾ-ն։
Հատուկ ծառայությունում հայտնել են, որ տարածքային անվտանգության մարմնի քննչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցել՝ չհստակեցնելով, թե ՌԴ ՔՕ որ հոդվածով է հարուցվել։
ԱԴԾ-ում նույնպես չեն բացահայտել ձերբակալվածների ինքնությունը։