News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր ժամը 14.30-ին բանակում իրական խնդիրների վերաբերյալ ԱԺ նիստում տեղի է ունենալու փակ քննարկում պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հանրության շրջանում հայտնի, այսպես կոչված, հրթիռների մասին է խոսքը»,-ասաց նա:

Հարցին, թե ի վերջո, Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ վաճառվե՞լ են տվյալ զորամասի հողամասերը, Ագնեսա Խամոյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ շատ բան է վաճառվել, դրանից հետո  էլ է վաճառվել, դրանից առաջ էլ է վաճառվել, հիմա էլ է վաճառվել: Խոսքը հանցանքի մասին է. Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը»:

Նա հավելեց, որ այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը երկրում առկա կարեւոր խնդիրներից, մասնավորապես, խլացնել Վարդենիսում զոհված 15 տղաների ձայնը: 

Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ