News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպական տարածաշրջանի գծով պետական նախարար Լեո Դոկերտիին։ Այս մասին տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը, իրավիճակը տարածաշրջանում եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի հեռանկարները։

«Նախարարը պետնախարարին տեղեկացրել է Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի մասին։ Նշվել է, որ բողոքներն անօրինական տնտեսական գործունեության եւ Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործման դեմ ադրբեջանցի ժողովրդի օրինական իրավունքն են, որ չկա որեւէ հիմք շրջափակման եւ հումանիտար իրավիճակի հետ կապված բողոքների համար, որ հումանիտար բեռները տեղափոխվում են, եւ այսօրվա դրությամբ ճանապարհով անցել է մոտ 2 000 ավտոմեքենա։ Պետնախարարը տեղեկացվել է Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու, ինչպես նաեւ խոչընդոտների եւ մի շարք սադրանքների մասին, որոնք վերջինն ստեղծում է հետհակամարտային շրջանում գործընթացը կարգավորելու ճանապարհին, Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի վերջին հանդիպումը բոյկոտելու մասին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, որը խաղաղության օրակարգ է առաջ մղում եւ իրականացնում է վերականգնողական աշխատանքներ տարածաշրջանում, շահագրգռված է կարգավորման գործընթացով։

Պետնախարար Լեո Դոկերտին, իր հերթին, քննադատել է զինված հարձակումն Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ եւ ցավակցություն հայտնել։ Նա ասել է, որ կարեւոր է վերացնել տարածաշրջանում խաղաղությանը խանգարող դժվարությունները եւ վերականգնել բանակցությունները։ Այնուհետեւ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է  Արցախը՝ փակելով Լաչինի միջանցքը։ Անցնել կարող են միայն ԿԽՄԿ-ի եւ ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօրվանից Արցախում սկսվել են նոր կտրոնների տրամադրման նախապատրաստական աշխատանքները
Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ…
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահ
Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են...
Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին...
Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
Նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ...
Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում. Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյան
Ձեր հայրենասեր թիմը, պարո´ն Վարդանյան, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ։ Ասում եք՝ Ձեր ժամանակ տալոններով ամեն բան հավասար էր...
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ