News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հիմնական շեշտը դնում են նրա վրա, որ տեսեք՝ զորամասեր են վաճառվել, բայց դատախազը այսօր նշեց, որ դրանք չգործող զորամասեր են եղել, հետեւաբար տեղի չէ շեշտադրումը, որ Նախիջեւանի սահմանին զորամաս է վաճառվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցին, որով ԱԺ է եկել գլխավոր դատախազը:

«Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր:  Հիմա ի՞նչ հայտարարենք, որ զորամասեր են վաճառվո՞ւմ: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են եւ նույնիսկ  դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար  դրվել է վաճառքի»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ գլխավոր դատախազը հայտարարեց, որ դրանք պետական շահի տեսանկյունից չեն օտարվել, Մանուկյանն ասաց. «Արշակունյաց պողոտաի վրա եղած 6 հեկտարանոց զորամասը վաճառվելը պետական շահի տեսանկյունի՞ց է, թե ոչ: Կրկնում եմ՝ խոսքը երկու չգործող փոքր զորամասի մասին է: Շատերը Արարատի ճանապարհին կտեսնեն, մինչեւ հիմա անխնամ մնացել են, որոնք իրենց ֆունկցիան վաղուց ավարտած են եղել: Դրանք համարենք պետական շահին վնա՞ս, թե ոչ: Սա պարզապես շոու է: Հիմա ես հրապարակեմ 71 անուն գույք ու ասեմ՝ Սուրեն Պապիկյանը վաճառե՞լ է: Քանի որ չգործող զորամաս է, ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում իր հաշվեկշռում պահել՝ հոսանք ծախսի, պահակ պահի»:

Ինչ վեաբերում է նրան, որ շոիկայականից անհամեմատ ցածր գնով է վաճառվել, Գեղամ Մանուկյանն ասաց. «Չեմ ուզենա մանրանալ, ավելի լավ է կադաստրի մասնագետներին դիմել: նորից եմ վերահաստատում, Ազատ գյուղում տեղի նունեցած ողբերգության հաջորդ օրը գլխավոր դատախազը եկել էր Սեյրան Օհանյանի, եւ մի քանի օր հետո Արմեն Չարչյանի միջնորդությամբ: Երկու շաբաթ իրենք որեւէ իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ինչո՞ւ երկու շաբաթ առաջ եկան: Հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Տարիներ կանցնի, Աննա Վարդապետյանի փոխարեն կլինի երեւի Վիշինսկայա ազգանունով դատախազը, եւ Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին՝ «ստալիչնի պոլկը» վաճառելու համար, որը անարդար է: Դա Աստված, հետագայում Հայաստանում նման էժանագին շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը»:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը չի գնա Սեյրան Օհանյանի կալանավորմանը. «Խելագարության սահման կա: Իշխանությունները խելագարության սահմանները շատ են անցել, բայց կարծում եմ՝ այս դեպքում չեն անցնի»:

Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում

Տպել
Ամենաշատ