News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մահացած երեխան չափահաս է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

«Մյուս երեխան հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է»,- նշեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։

Երեւանի ժամանակով մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

Երրորդ երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով 7.13-ին: Այն գրանցվել է Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ
26 քաղաքացի դեռեւս օգնության կարիք ունի․․․
Իրանում երկրաշարժի հետեւանքով 68 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել
Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան խոշոր քաղաքներում․․․
Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում ․․․
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության վրա․․․
Սոչիում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 
Նշվում է, որ ենթակառուցվածքի եւ կենսաապահովման օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով, զոհեր եւ տուժածներ չկան․․․
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ