News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Առայժմ ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ որ հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ Գուրգեն Արսենյանի հայտարարությունները համարելով անպատասխանատու, վտանգավոր եւ կոչ էին արել հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

«Ես Հայաստանի ԱԺ պատգամավոր եմ, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի ռաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է, իրականացնում եմ իմ աշխտանքը, սպասարկում եմ ՀՀ պետական շահերը, պաշտպանում եմ Հայաստանի ժողովրդի շահերը»,-ասաց նա:

Հարցին՝ պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանեց. «Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված: Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում եւ Արցախում, եւ որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում: Երբ ԱԺ դահլիճում ես լսում եմ քննարկում, որը նվիրված է Լաչինի միջանցքի բացմանը կամ փակմանը եւ լսում եմ արտահայտություն, որ պետք է մահապարտների ինչ-որ բան ձեւավորել, որ քշեն այս իշխանություններին, բնականաբար, ես  պետք է իմ կարծիքն արտահայտեմ եւ ասեմ, որ ՀՀ օրինական իշխանությունների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մահապարտների գործիքակազմի կիրառմամբ, այլ ժողովրդի ցանկությամբ՝ ընտրությունների միջոցով»:

Արսենյանը հայտարարեց, որ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է, որոնք ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում Հայաստանում, ծառայում են ՀՀ բանակում. «Ո՞վ ասաց, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը չի մտնում Հայաստանի պետական շահերի սպասարկման մեջ: Ընկալումների խնդիր է, մարդիկ պետք է մի քիչ բարձրացնել իրենց ընկալումների հնարավորությունը: Երբ նույն Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից դատապարտվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը ու հղում է արվում, որ իրենց կարծիքով ջուր է լցվում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին, ես խնդրում եմ, որ այդ մարդիկ, թուրք-ադրբեջանական տանդեմի մասնագետները ինձ բացատրեն, թե դա ի՞նչ ջրաղաց է, էդ ինչ ջուր է լցվում, ինչքան է այդ ջրաղացի հզորությունը, ոնց է այդ ջրաղացն աշխատում: Իրենք մասնագետն են դրա, ես  դրա մասնագետը չեմ, ես Հայաստանի պետական շահերի պաշտպանության մասնագետ եմ: Ցանկացած տիպի վարկաբեկման փորձ, ինձ համար էական չէ եւ չի լինելու:

Ես իմ կյանքի ընթացքում այս միջոցառումների ողջ կոմպլեքսը մի անգամ տեսել եմ. 1997-1998 թվականների պետական հեղաշրջմանը նախորդող կոմպլեքսը, որն ուղղված էր ՀՀ պետական շահերը պաշտպանող գործիչներին  թուլացնելուն կամ չեզոքացնելուն»,-ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Հարցին, թե պատրա՞ստ է էթիկայի հանձնաժողովում այս հարցով բոլոր հարցերին պատասխանել, Արսենյանը պատասխանեց. ««Ես չեմ հանդես եկել որեւէ հարց էթիկայի հանձնաժողովում քննարկելու: Եթե էթիկայի հանձնաժողովը կգտնի, որ Գուրգեն Արսենյանը  էթիկայի հանձնաժողովում բացատրություններ տալու, մեկնաբանություններ տալու կարիք կա, ես երբեք չեմ խուսափել շարադրել իմ մտքերը: Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել: Եթե ափսոսալու բն լիներ, ես հանդես կգայի հերքումով: Սա քաղաքական հստակ դիրքորոշում է: Ես միշտ ասել եմ, որ կան պետական շհեր եւ ազգային շհեր: Ես պետական շահերի սպասարկմամբ զբաղվող անձնավորություն եմ: Ազգային շահերի պաշտպնությունը  այլ տիպի գործիչների ունակությունենրի դաշտում է»:

Նրա խոսքով, ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը հարձակում էր տեղի ունենում ՀՀ իշխանությունների վրա. «Քննրկվում էր իբր Լաչինի միջանցքի հարցը, բայց Լաչինի միջանցքի հարց չկար, կան իշխանություններին բռնի ուժով տապալելու կոչեր, մահապարտների ջոկատ ստեղծելու կոչեր: Ես տեսնում եմ հստակ ուղղորդված պրոցես, որը շտ վտանգավոր է մեր պետության համար: Մեր պետության ներսում եւ դրսի որոշակի աղբյուրներից  իրականացվում է ՀՀ իշխանության վարկաբեկման փորձ, որ այս իշխանություններն անճարակ են, անկարող են: Այս իշխանություններն իրականացնում են իրենց գործողություններն իրենց հնարավորությունների սահմաններում»:

Հիշեցնենք, որ օրերս Լաչինի միջանցքի թեմայով լսումների ժամանակ Գուրգեն Արսենյանն իր ելույթում նշել էր, որ պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար։

Սրան արձագանքելն էին Արցախի ԱԺ խմբակցությունները՝ Արսենյանի հայտարարությունները համարելով անպատասխանատու, վտանգավոր եւ կոչ էին արել հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

Այդօրինակ արտահայտությունները չեն բխում հայ ժողովրդի շահերից. Արցախի ԱԺ-ն դատապարտել է Գ. Արսենյանի վտանգավոր վարքագիծը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ամենաշատ