News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան ներառյալ մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը երկարացրել է ներկրման զրոյական մաքսատուրքերի գործողության ժամկետը որոշ տեսակի կոնտեյներների համար (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային տեսականու կոդ 8609 00 900 9), նշվել է ԵՏՀ առեւտրային բլոկի հաղորդագրությունում։

Ավելի վաղ այս նախաձեռնությամբ հանդես էր եկել Ռուսաստանը։

«Մաքսատուրքի զրոյացումը նպատակ ունի թույլ չտալ ԵԱՏՄ կոնտեյներային պարկի կրճատում արեւմտյան լոգիստիկ ընկերությունների մի մասի հեռանալուց հետո։ Մաքսային-սակագնային կարգավորման այս միջոցի գործողության ժամկետի երկարացումը կապահովի ապրանքի ժամանակին առաքումները, ինչպես նաեւ Հեռավոր Արեւելքի նավահանգիստներում դրանց բեռնումը»,- հանձնաժողովի որոշումը մեկնաբանել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, որի խոսքերը մեջբերվել են հաղորդագրությունում։

Նա նշել է, որ ներկայում ԵԱՏՄ տարածքում արտադրվող կոնտեյներները ձեռք են բերում միության մասնակից երկրներն ամբողջ ծավալով, սակայն առկա պահանջմունքը մինչեւ վերջ չի ապահովվում։

Ինչպես նշվել է,  2022թ. ապրիլին ԵՏՀ կոլեգիան որոշում էր ընդունել տոկոսադրույքի ժամանակավոր զրոյացման մասին 2022թ. մարտի 28-ից մինչեւ 2022թ. սեպտեմբերի 30-ը, հետո սեպտեմբերին այդ որոշումը երկարացվեց մինչեւ 2023թ. փետրվարի 28-ը։ Առանց զրոյացման հաշվառման ներկրման մաքսատուրքի չափը կոնտեյներների համար կազմում է մաքսային արժեքի 10 տոկոսը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց կա․ ՌԴ ԱԳՆ
Մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Մոսկվա․․․
Միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ․ Թավադյան
Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հիմնված լինի արտահանման ներուժի զարգացման ․․․
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել․ Թավադյան
Նրա խոսքով երկրում սուր է գործազրկության եւ դրանից բխող միգրացիայի խնդիրը․․․
Ղազախստանն ապրիլի 1-ից ԵՏՄ երկրների հետ ապրանքների հետագծելիության համակարգ կներդնի
Ավելի վաղ ապրանքների ուղեկցող բեռնագրերը պիլոտային ռեժիմով իրացվել են 2020 թվականի դեկտեմբերից՝ կամավոր հիմունքներով․․․
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Եվրասիական վերաապահովագրության ընկերությունը կստեղծվի Եվրասիական տնտեսական միության երկրներում․․․
Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները
Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում…
Ամենաշատ