News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը մեզ մեղադրում է բանակը կազմաքանդելու մեջ։ Ընդ որում՝ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ էին զբաղվում նախկին իշխանությունները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ նիստում պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա, ըստ պատգամավորի, շահույթ է ստացել զորամասերի հողամասերի վաճառքից։ «8 մլն դրամ կադաստրային արժեքով զորամասի տարածքը վաճառել են 4 մլն դրամով։ Հետո այն գրավադրել են 18 մլն դրամով․․․Ինչպե՞ս  ստացվեց, որ պետությունը՝ ի դեմս կադաստրի, հողը գնահատում է 8 մլն դրամ, իսկ բանկը՝ 18 մլն։ Ի՞նչ է սա, եթե ոչ մանր ժուլիկություն»,-ասաց պատգամավորը։ 

Ալեքսանյանը պարզաբանեց, որ բանկերը նման դեպքերում, որպես կանոն, չեն առաջարկում այնպիսի գումար, որը կգերազանցի այս կամ այն ապրանքի կամ այս կամ այն անշարժ գույքի փաստացի արժեքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ