News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ գործընթացներ սկսելով՝ իշխանությունը ցանկանում է շեղել հասարակությանը տարատեսակ խնդիրներից:

«Ես շատ ցավում եմ, որ այս նիստը փակ էր, որովհետև այն, ինչի մասին մենք նոր խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո շատ հաճախ հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան այստեղ: Ցավով եմ մոտենում ընդդիմության այդ արձագանքին, որովհետև չեմ կարծում՝ ընդդիմության որևիցե գործողություն իրենց վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին որևիցե բանից շեղել»,- ասաց Սիմոնյանը:

Նա նաև, անդրադառնալով ընդդիմության գործելաոճին, նշեց, որ նրանք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում. «Նրանց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների և թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ և օրակարգեր ձևավորելու վրա: Եթե նրանց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական օրակարգերից ու խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի: Թող իրենց չգերագնահատեն»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Սուրեն Պապիկյանի նկատմամբ գործ չի հարուցվում` չէ՞ որ նա էլ է զորամասեր օտարել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե հանցակազմ լինի որևէ մեկի վրա, լինի դա Սուրեն Պապիկյանը, թե Ալեն Սիմոնյանը, քրեական գործ կհարուցվի»։

Նա հավելեց, որ այդ հարցը ճիշտ մարդու չեն ուղղում, քանի որ ԱԺ նախագահը իրավունք չունի հանցակազմ գտնելու ու քրեական գործ հարուցելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ