News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես չեմ համարում, որ թույլտվություն տալը, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործը շարունակվի, դա ներքին պառակտում է առաջացնում, մեզ ավելի շատ մեղադրում են երկաթե մանդատը չիրագործելու, թավշյա լինելու մեջ:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դուք գերագնահատում եք ընդդիմությանը: Հիմա կարծում եք, որ ժողովուրդը այլայլված դուրս է գալու փողոց ու ասելու է՝ էս ինչի՞ եք պառակտում, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ եք հարուցե՞լ: Ընդհակառակը, Սեյրան Օհանյանը այսօր չգալով եւ չստորագրելով վաղեմության հետ կապված թուղթը, շատ ճիշտ քայլ է անում: Նա ուզում է ցույց տալ, որ ինքը նույնիսկ դատավարության պարագայում կարող է ապացուցել, որ ինքն ազնիվ, արդար աշխատակից է եղել: Այս առումով մենք ոչ թե  պառակտում ենք, այլ օգնում ենք Սեյրան Օհանյանին»,-ասաց նա:

Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ