News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Այսօրվանից Արցախբանկի հաճախորդները կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտն այլ անձանց հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար շրջանառելուց: Apple Pay-ով կատարված յուրաքանչյուր գործարքի անվտանգություն ապահովված է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել iPhone-ով, iPad-ով և Mac-ով՝ հավելվածների միջոցով կամ Safari բրաուզերի միջոցով կայքերում ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը, սարքը ստանում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է վերջինիս Secure Element հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Պարզապես բավական է մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել ցուցումներին՝ Արցախբանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Արցախբանկն առաջարկում է իր քարտապաններին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք https://www.apple.com/apple-pay/ հղումով: 

Արցախբանկի մասին ավելին իմանալու համար այցելեք https://www.artsakhbank.am/ հղումով:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին
TOON EXPO 2023-ին կմասնակցեն ավելի քան 80 կազմակերպություններ, այդ թվում՝ շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ...
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Բանկը մշտապես կարևորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար...
Ֆինանսների փոխնախարարը ԱԶԲ գործընկերների հետ քննարկել է բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային...
Սաուդյան Արաբիայի ազգային բանկի ղեկավարը որոշել է հրաժարական տալ Credit Suisse-ում ներդրումներից հրաժարվելու պատճառով
Մարտի 24-ին Շվեյցարիայի խորհրդարանը հետաքննություն է սկսել իր մրցակից UBS-ի կողմից Credit Suisse բանկի ձեռքբերման․․․
ԱՄՆ-ում գնել են սնանկացած Silicon Valley Bank-ը
SVB ավանդատուներն ինքնաբերաբար կդառնան First Citizens Bank-ի ավանդատուներ․․․
Բրազիլիայի նախկին նախագահ Ռոուսեֆը գլխավորել է ԲՐԻՔՍ բանկը
Կառավարիչների խորհուրդը միաձայն բանկի նախագահ ընտրեց Դիլմա Վան Ռոուսեֆին․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ