
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին երեքշաբթի մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Աֆղանստանում անվտանգության հարցերով հինգերորդ տարածաշրջանային հանդիպում-երկխոսությանը, հաղորդում է IRNA գործակալությունը:
Հանդիպմանը կմասնակցեն Աֆղանստանի հարեւան երկրների անվտանգության հարցերով ազգային կազմակերպությունների քարտուղարներ, խորհրդականներ եւ ներկայացուցիչներ, նշում է IRNA-ն: Նրանք կքննարկեն քաղաքական եւ տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ Աֆղանստանում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը: Նախատեսվում են նաեւ երկկողմ շփումներ համաժողովի շրջանակներում։
Շամհանին մտադիր է հանդիպել ռուս որոշ պաշտոնյաների հետ՝ խորհրդակցելու երկկողմ համագործակցության հարցերի եւ տնտեսության, առեւտրի եւ տեխնոլոգիաների ոլորտում նախագծերի շուրջ: