News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ  իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կարելի՞ է պնդել, որ այսօր «Մանվել Գրիգորյան» օպերացիայի կրկնությունն է, երբ ազգային հերոսից ստանում ենք թալանչի ու հանցագործ:

«Ես ձեր հարցը չեմ հասկանում, իշխանությունն օպերացիաներ չի իրականացնում: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, դատարանում գործ կա, եւ չեմ կարծում, որ ես պետք է որեւէ մեկնաբանություն անեմ, հատկպես, որ Մանվել Գրիգորյանը ողջ չէ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին «հայրենիքի հերոս» անվանելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե այդ գնահատականը պետք է ժողովուրդը տա. «Դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի  հասցված իրականություն է», - ընդգծեց Սիմոնյանը:

Լրագրողները հիշեցրեցին, որ գործող իշխանությունների կողմից հերոսի կոչում ստացած Անդրանիկ Փիլոյանը ներկայումս բանտում է: «Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն զրկելու ու վերանայելու «Ազգային  հերոս» տալու ինստիտուտը, ու հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ  հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ՝ երբ օրինական  ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան», - ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի (1999թ.):

Նշենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերը:

Տպել
Ամենաշատ