
Balchug Capital հիմնադրամը, որը հիմնադրվել է հայ գործարար Դավիթ Ամարյանի կողմից, ֆիննական EKE եւ Vicus ընկերություններից գնել է Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանի մոտ գտնվող Pulkovo Sky բիզնես կենտրոնը։ Այս մասին վկայում իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի եւ անշարժ գույքի միասնական պետական ռեգիստրի տվյալները։ Ամարյանը РБК-ի հետ զրույցում հաստատել է գործարքի կնքումը։
Փաստաթղթերում ասվում է, որ հունվարի 30-ին Balchug Capital-ը դարձել է «ЕВ Инвест» ընկերության միակ սեփականատերը, որը «Трансвэй Северо-Запад»-ի միջոցով տնօրինում է բիզնես կենտրոնն ու այն հողատարածքը, որտեղ այն գտնվում է։ «Трансвэй Северо-Запад»-ի հաշվետվության մեջ նշված է, որ ընկերությունը 60 տոկոսով պատկանել է EKE — EKE-Finance Oy կոնցեռնի կառուցվածքին եւ 40 տոկոսով՝ Vicus ներդրումային ընկերությանը։ Ռուսաստանում EKE-ի տարածաշրջանային տնօրեն Անդրեյ Խիտրովը հրաժարվել է մեկնաբանել: РБК-ն հարցում է ուղարկել Vicus-ին:
Սա Ռուսաստանում անշարժ գույքի ոլորտում Balchug Capital-ի առաջին ակտիվն է։ «Բայց, հուսով եմ, վերջինը չէ»,-ասում է Ամարյանը։ Նա չի բացահայտել գործարքի գումարը, սակայն նշել է, որ գնման գինը գրավիչ է։ Անցյալ տարվա դեկտեմբերից ոչ բարեկամական երկրների ցուցակում ներդրողների ռուսական ակտիվների վաճառքի գործարքները դիտարկում է իրավախորհրդաժողովը, որը հավանություն է տալիս դրանց միայն շուկայական գնի նկատմամբ առնվազն 50 տոկոս զեղչի դեպքում: «Դա որակյալ օբյեկտ է, ամենախոշորը հյուսիսային մայրաքաղաքում։ Պահանջարկը կոմերցիոն անշարժ գույքի նման մակարդակի միշտ կլինի»,-շարունակում է գործարարը։ Նրա խոսքով՝ Balchug Capital-ը դիտարկում է նաեւ այլ ներդրումներ Ռուսաստանում առեւտրային անշարժ գույքի ոլորտում, քանի որ երկրում կան «բարձր դասի բավարար թվով օբյեկտներ», ինչպես նաեւ այլ ոլորտներում։
Pulkovo Sky բիզնես կենտրոնը գտնվում է Վնուկովսկի փողոցում՝ Պուլկովո-2 տերմինալի դիմաց, որը սպասարկում է բիզնես ավիացիայի չվերթները։ Համալիրը բաղկացած է երեք 14 հարկանի աշտարակներից։ Դրանց ընդհանուր մակերեսը կազմում է 76 հազար քմ, վարձակալության մակերեսը՝ 45 հազար քմ։ Գրասենյակային համալիրը պատկանում է A դասի, այսինքն՝ առավել թանկ՝ վարձակալության տեսանկյունից։ Սա Պետերբուրգում A դասի՝ մեծությամբ երկրորդ գրասենյակային համալիրն է, հավելել է IBC Real Estate կապիտալի շուկաների եւ ներդրումների դեպարտամենտի ղեկավար Միքայել Ղազարյանը։ Ամենամեծն այժմ համարվում է «Невская ратуша» թաղամասը, որտեղ հունվարի վերջին ներդրվել է երեք նոր շենք։
Ղազարյանի խոսքով՝ Pulkovo Sky-ի գնումը խոշորագույն ներդրումային գործարքն է Պետերբուրգի գրասենյակային շուկայի ողջ պատմության ընթացքում։ Ներդրումային գործարքներում հաշվի չեն առնվում ընկերությունների կողմից սեփական տեղաբաշխման համար շենքերի գնումները:
EKE-ն բացել է Pulkovo Sky բիզնես կենտրոնը 2009 թվականին՝ ներդնելով դրա կառուցման մեջ 115 մլն եվրո։ Vicus ընկերությանը նա ներգրավել է որպես ռազմավարական ֆինանսական գործընկեր, որն ապահովել է 40 տոկոս ֆինանսավորում։ Եվս 36 տոկոս հատկացրել է որպես Danske Bank-ի վարկ (այժմ շենքը գրավադրված է Ռայֆֆայզենբանկում)։ EKE-ն գնահատել է նախագծի մարման ժամկետը 8-16 տարի։ Հաշվի առնելով շուկայում առկա իրավիճակը եւ օբյեկտի ծանրաբեռնվածությունը՝ այն կարող էր հետաքրքրել ներդրողներին 6 միլիարդ ռուբլուց ոչ ավելի արժեքով, կարծում է Սանկտ Պետերբուրգում NF Group խորհրդատվական ընկերության ներդրումային բաժնի նախագծերի ղեկավար Սերգեյ Դուվանովը։
Pulkovo Sky-ի տարածքի մոտ 90 տոկոսը, որը հարմար է վարձակալության համար, զբաղեցնում է մեկ ընկերություն, նշում է Դուվանովը, տարածքը հանձնվում է «Գազպրոմի» կառույցներին: «Մի կողմից, դա կայուն ֆինանսական հոսք է, իսկ մյուս կողմից՝ որոշակի ռիսկ սեփականատիրոջ համար: Վարձակալի՝ վարձակալության պայմանները փոխելու ցանկության դեպքում սեփականատերը պետք է զիջումների գնա»,-ասում է փորձագետը։
«Պուլկովոյի գոտին Սանկտ Պետերբուրգում զարգացած բիզնես շրջան է, որը ձեւավորվել է օդանավակայանի հարեւանության շնորհիվ, որը միակն է քաղաքում։ Այստեղ են գտնվում բազմաթիվ որակյալ բիզնես կենտրոններ, որոնք պահանջված են, մասնավորապես, «Գազպրոմի» դուստր ընկերությունների կողմից, որոնց համար կարեւոր է օդանավակայանի մոտ լինելը»,-ասում է «Վստահության տեխնոլոգիաներ» անշարժ գույքի ոլորտում գործարքների ուղեկցման հարցով պրակտիկայի տնօրեն Սայան Ցիրենովը։
Նրա խոսքով՝ Pulkovo Sky-ի առավելությունները ներառում են նաեւ մեծ բազմամակարդակ կայանման առկայություն եւ լավ տրանսպորտային մատչելիություն։
Դավիթ Ամարյանը Balchug Capital-ը ստեղծել է 2010 թվականին, զբաղեցնում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը եւ վերահսկում է նրա ամբողջ ներդրումային գործունեությունը, նշված է նրա կայքում: Հիմնադրամը կառավարում է ավելի քան 250 մլն դոլարի ակտիվներ: Ամարյանը ֆինանսական կարիերան սկսել է ԱՄՆ-ում, ապա աշխատել Մոսկվայում։ Այժմ նա ապրում եւ աշխատում է Հայաստանում, նշում է Balchug Capital-ի մամուլի ծառայությունը։
Մինչեւ 2009 թվականը Դավիթ Ամարյանը հինգ տարի աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Тройка Диалог» ընկերությունում։ Այնուհետեւ եղբոր՝ Վարդան Ամարյանի հետ ստեղծել է Copperstone Capital ներդրումային ընկերությունը։ 2015 թվականին Copperstone Capital-ը մրցանակ է ստացել որպես լավագույն ռուսական հեջ-ֆոնդ: Բայց 2016-ին հիմնադրամը կորցրել է միջոցների 60 տոկոսը եւ ստիպված եղել 10 միլիոն դոլար տուգանք վճարել ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովին (SEC)՝ ինսայդերական առեւտրի մեղադրանքով:
Ամարյանը պնդել է իր անմեղությունը դատավարության ընթացքում եւ հաշտության համաձայնագրի կնքումից հետո ընկերության անվանումը փոխել է Balchug Capital-ի։ Անցյալ տարի նա ակտիվորեն ներդրումներ է կատարել ռուսական ֆոնդային շուկայում, որն ընկել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Նա գնել է «Роснефть»-ի, ЛУКОЙЛ-ի, «Газпром»-ի, Сбербанк-ի եւ այլ ընկերությունների բաժնետոմսերը, գրել է Wall Street Journal-ը։ Հիմնադրամը ռուսական էժանացած բաժնետոմսերը ձեռք է բերել նաեւ 2014 թվականին, երբ օտարերկրյա ներդրողները լքել են շուկան Ղրիմի միացումից հետո։