News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հայաստանը Բաքվից հերթական պատասխանն է ստացել խաղաղության համաձայնագրի առաջարկների վերաբերյալ։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հայտնել է, որ դեկտեմբերին Մոսկվայում նապատեսվում էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների հետ հերթական հանդիպումը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանը հետաձգել է հանդիպման մասնակցությունը։ «Չնայած դրան, մենք ներկայացրել ենք մեր առաջարկները։ Մի քանի օր առաջ մենք հերթական պատասխանն ենք ստացել ադրբեջանական կողմից»,- ասել է Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այս գործընթացը շարունակական է, փուլային։ «Մենք շարունակում ենք աշխատանքը։ Դա շատ կարեւոր է՝  հասկանալու համար, որ թեեւ Լաչինի միջանցքը փակ է եւ մարտահրավերները դեռ կան, սակայն բանակցային գործընթացը չի դադարել։

Այլ հարց է, որ դրան չի նպաստում, եթե չասենք խոչընդոտում է Բաքվի հակահայկական հռետորաբանությունը եւ գործողությունները, կարեւոր չէ՝ խոսքը Հայաստանի թե Արցախի մասին է, ագրեսիվ գործողությունները, Հայաստանի դեմ ագրեսիայի հետեւանքները չեն վերացվել, հումանիտար ճգնաժամն Արցախում»,- թվարկեց Միրզոյանը։

Միաժամանակ նախարարը վստահեցրեց, որ ցանկացած պարագայում պաշտոնական Երեւանը վճռական է խաղաղության օրակարգի հարցում եւ շարունակելու է ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ…
Երասխի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն այսօր հուղարկավորվել է
Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ․․․
Բաքվում փորձել են հայկական կողմին վերագրել սեփական հնարքները
Թե ով է ագրեսորը, ով է միտումնավոր սրում իրավիճակը տարածաշրջանում, ով է ապատեղեկատվության քարոզում․․․
Պետդեպը թվիթով արձագանքել է Փաշինյանի գրառմանը․ Բարձր ենք գնահատում այս առաջընթացի մասին Փաշինյանի հաղորդագրությունը
Պետքարտուղար Բլինքենն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին աջակցելու գործում․․․
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի շուրջ 70 անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական...
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի սահմաններ
Այցի ընթացքում Փաքփուրը զրուցել է սահմանամերձ շրջանների զինծառայողների հետ եւ գնահատել նրանց մարտական ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ