News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժողովրդին հղած ուղերձում: Սիրիայում, Կարմիր Խաչի գնահատականներով, առնվազն 1,5 հազար մարդ է զոհվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ունենք 3549 զոհ եւ 22 հազար 168 վիրավոր։ Մեզ համար ամենամեծ մխիթարությունն այն է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 8 հազար մեր քաղաքացիներ ողջ են եւ դուրս են բերվել փլատակների տակից»,-ասել է Էրդողանը։ 

Նա ընդգծել է, որ տարերային աղետը ազդել է 10 նահանգների վրա, որտեղ բնակվում է մոտ 13 միլիոն մարդ:

«Մենք բախվել ենք խոշորագույն աղետներից մեկին ոչ միայն հանրապետության պատմության մեջ, մեր աշխարհագրության մեջ, այլեւ աշխարհում»,-կարծում է նա:

Ավելի վաղ նա հայտարարել է տուժած շրջաններում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 53 հազար մարդ, ընդ որում՝ նրանց թիվն անընդհատ ավելանում է Թուրքիայից եւ արտերկրից ժամանած թիմերի հաշվին։

7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում նախօրեին վաղ առավոտյան։ Ինչպես նշել է Էրդողանը, այն ամենաուժեղն է դարձել 1939 թվականից ի վեր։ Դրան հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով: Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Հայաստանում, Վրաստանում, Աբխազիայում եւ Ռուսաստանի տարածքում՝ Սոչիում:

Լրջորեն տուժել են նաեւ սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս Նահանգները։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ այնտեղ զոհվել է 812 մարդ, տուժել՝ 1449-ը։ Իսկ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիան զոհերի թիվը գնահատել է ավելի քան 1,5 հազար, տուժածների թիվը՝ 3,5 հազար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ