News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ փետրվարի 7-ին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է իր այդ կարևոր առաքելությունը։

Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամական հարաբերությունների զորացման և արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում։

Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող դժվարին կացությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության, այդ թվում՝ Խորվաթիայի հետևողական ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության անաղարտ պահպանության ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից դրսևորվող նկրտումների կանխման գործում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև հայ գերիների վերդարձման խնդրին՝ ակնկալելով, որ Խորվաթիայի իշխանությունները ևս գործուն քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ։

Իր հերթին նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նաև նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և իրենց նպաստը բերելու խնդրի խաղաղ կարգավորմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում…
Եկեղեցին ԿԳՄՍ–ից  ակնկալում է, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ
Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր...
Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան
Այդպիսիների մասին․ դեռ Ա դարում մեր հայրապետներից Պողիկարպոսին մոտենում է աղանդավոր, այդ բեմերից հպարտացող, այդ ժամանակվա ամենահայտնի...
Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ…
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին...
Գարեգին Բ-ն նոր նշանակումեր է արել
Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ