News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում: Նշված ժամանակահատվածում վարկավորվել է կանաչ վարկերի չափանիշներին համապատասխանող ու վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող 123 էլեկտրակայան։ Այս նախագծերի շնորհիվ տարեկան արտադրվում է շուրջ 300 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նպաստում է մոտ 120.000 տոննա ածխաթթու գազի արտանետումների ծավալների կրճատմանը:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բանկի կողմից կատարված ներդրումները ամփոփվել են «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում, որտեղ արևային էներգիայի կարևորության ու երկրի համար դրա ռազմավարական նշանակության մասին պատմում է Բանկի կորպորատիվ հաճախորդ, «Shtigen Group» հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը 2022թ.-ին միջազգային առաջատար երեք ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ էլ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Արշավը նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի Լավագույն բանկը՝  ըստ Global Finance ամսագրի 
Այս տարվա «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը...
Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում
Անձնական մենեջերը միշտ պատրաստ է օգնել ֆինանսական հարցերում և լիարժեք աջակցություն ցուցաբերել բանկային գործարքների իրականացման ժամանակ...
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է խստացնել բանկային կարգավորումների կանոնները. WSJ
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը պլանավորում է հայտարարել, որ կարգավորողներին, հնարավոր է, անհրաժեշտ է խստացնել բանկային կանոնները․․․
Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին
TOON EXPO 2023-ին կմասնակցեն ավելի քան 80 կազմակերպություններ, այդ թվում՝ շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ...
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Բանկը մշտապես կարևորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար...
Ֆինանսների փոխնախարարը ԱԶԲ գործընկերների հետ քննարկել է բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային...
Ամենաշատ