
Քաղաքապետի թեկնածու Օմար Մենենդեսը, որը սպանվել էր ընտրատեղամասերի բացումից ընդամենը մի քանի ժամ առաջ, հաղթել է Էկվադորի Պուերտո Լոպես քաղաքում կայացած ընտրություններում, հաղորդում է BBC-ն:
41-ամյա Մենենդեսին գնդակահարել են զինյալները, որոնք ներխուժել են սենյակ, որտեղ նա գտնվել է նախընտրական քարոզարշավի աշխատակիցների հետ։
Հարձակման հետեւանքով սպանվել է նաեւ մեկ դեռահաս։ Հարձակվողները դեպքի վայրից փախուստի են դիմել մոտոցիկլետով։
Օմար Մենենդեսի սպանության հետ կապված մինչ օրս ոչ մի ձերբակալություն տեղի չի ունեցել։
Մունիցիպալ ընտրություններն անցկացվել են հանցագործության աճող ալիքի ֆոնին, որը կապված է Էկվադորում թմրավաճառների դաժան ավազակախմբերի աճող ազդեցության հետ:
Մենենդեսը միակ քաղաքական գործիչը չէ, որ սպանվել է ընտրությունների նախաշեմին։ Երկու շաբաթ առաջ սպանվել էր նաեւ Սալինասի ափամերձ քաղաքի քաղաքապետի թեկնածու Խուլիո Սեսար Ֆարաչիոն։