News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը հանդես կգա խորհրդարանական էթիկայի հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ։ Այս մասին փետրվարի 7-իՆ հայտարարությունների ժամին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մասնավորապես, խոսվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի սկանդալային հայտարարության մասին։

«Հայաստան» դաշինքում համոզված են, որ վերը նշվածում, ինչպես եւ մի շարք այլ դեպքերում, պատգամավորների պահվածքը միայն բազմաթիվ հարցեր եւ տարակուսանք է առաջացնում։ Գալստյանը պնդեց, որ այս հարցը պարտադիր դիտարկվի։

Հիշեցնենք, որ ընդդիմության նախաձեռնած եւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ապրում է «ընդամենը» մոտ 120 000 մարդ, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։

«Մենք չենք կարող վտանգել երեք միլիոն հայերին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի»,- բոլորի համար անսպասելի բացականչեց Արսենյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ