News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հավաք-խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, քննարկվել են 2022 թվականին զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների վիճակագրությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքներին, դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման նոր ծրագրերի և չափորոշիչների կիրառմանն առնչվող, ինչպես նաև այլ թեմաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ