
Լատվիայում՝ Մարուպե քաղաքում, այրվել է անօդաչու սարքերի արտադրության գործարանը, հաղորդում է LSM.lv-ը։
Մարուպեի եւ շրջակայքի բնակիչներին խնդրում են փակել պատուհաններն ու դռները եւ անջատել օդափոխությունը, նշել է գերատեսչությունը։
«Արտադրական ձեռնարկությունում մեծ վտանգավորության հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ծուխ է գոյացել, որը կարող է վնաս հասցնել մարդկանց առողջությանը։ Փրկարարական ծառայության բրիգադներն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սոցցանցերում ականատեսների հաղորդագրությունների համաձայն՝ այրվում է Edge Autonomy անօդաչուների արտադրության գործարանը։