News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի սպանությունից հետո «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից ամեն տարի տրվող մրցանակն այս տարի հանձնվել է թուրքական Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանին եւ մեքսիկացի լրագրող, մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ Լիդիա Կաչոյին:

Մրցանակն ստանալու համար բեմ հրավիրված Ահմեդ Ալթանը նշել է, թե այդ մեծ մրցանակն ինքը պահում է՝ հանձնելու այն խիզախին, ով կբացահայտի Դինքին սպանած ավազակախմբին:

Մրցանակն ամեն տարի հանձնվում է մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության համար պայքարող խիզախ հասարակական գործիչներին կամ լրագրողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ