News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

«Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը»,– ասված է հաղորդագրությունում:

Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում երկրաշարժից 49 օր անց փլատակների տակից դուրս են բերել ողջ կատվի
Մնալով առանց տանիքի՝ թրքուհին եւս մոտ 40 օր ապրել է իր տան ավերակների մոտ՝ հուսալով, որ կատուն ողջ է մնացել․․․
Հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանք
Մարտի 29-31-ը Երեւանում անցկացվում է վարժանքի պլանավորման հիմնական համաժողովը, որին մասնակցում են Եվրոպական միության ներկայացուցիչները...
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ցունամիի վտանգ չկա․․․
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների պահանջարկը 10 անգամ աճել է
Թռչունները նախօրոք զգում են ստորգետնյա ցնցումները․․․
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա․․․
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ
26 քաղաքացի դեռեւս օգնության կարիք ունի․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ