News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության, ինչպես նաև ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներ:

Նախարար Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հաստատվել է արդյունավետ համագործակցություն: ԱԳ նախարարը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական ակտիվ կապերը նպաստում են թե՛ երկկողմ օրակարգի ընդլայնմանը, թե՛ տարածաշրջանային կարևոր հարցերի բարձրաձայնմանը:

Ծավալված քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, ինչի համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանում զարգացման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ Գերմանիայի և Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը խաթարող մարտահրավերները։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները: Այս առնչությամբ հայկական կողմը բարձր է գնահատել Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում:

Նախարար Միրզոյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը:

Կողմերը անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա
Լորան Վոքիեն մտահոգություն է հայտնել միջանցքի ավելի քան 100 օր փակ լինելու…
ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում ուշադրության է հրավիրվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խնդրին
Նույն օրը տեղի են ունեցել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու սոցիալ-տնտեսական…
Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք. Ալեն Սիմոնյան
Գերմանացի գործընկերները նշել են, որ մեծապես կարեւորում են մեր երկրի հետ հարաբերությունների…
Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից
Համայնքապետը նշում է, որ բնակիչները հաստատակամ են, չեն ընկրկում ու շարունակում են իրենց տքնաջան աշխատանքով շեն պահել գյուղը…
Բաքվի ստանձնած պարտավորությունները խախտելու մասին Ռուսաստանի հասցեական հայտարարության պատճառը. հայացք ԱՄՆ-ից
Սասունյանը մարտի 25-ի հայտարարությունը բացատրեց Մոսկվայի չեզոք դիրքորոշման հետ կապված հայ հասարակության հսկայական ճնշմամբ․․․
Թագուհի Թովմասյանը Բունդեսթագի իր գործընկերներին է փոխանցել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը
Նկարագրեցի, թե ինչպես «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ փակվեց Բերձորի միջանցը, սակայն Արցախի իշխանության կողմից Կաշենի…
Ամենաշատ