News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաեւ, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերականգնելու շուրջ։

Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են կատարում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ