News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Հերթական անգամ վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը: Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Ու հերթական անգամ դրա պատճառը Արաբկիրի Կորեայի ձոր կոչվող հատվածում ապօրինի քարաթափումն է, որի արդյունքում դեպի ձոր գահավիժող ծանր ժայռաբեկորները վթարում են մայրուղային ջրատարը և անջուր թողնում Արաբկիրի ու հարակից տարածքների տասնյակ հազարավոր սպառողների:

Վեոլիա Ջուր ընկերության շարունակական ահազանգերը  և նման բան թույլ չտալու նպատակով պատկան մարմիններին ուղղված կոչերը առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ