News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հասարակություն, որն ականատեսն է սեփական ողբերգությունների առնչությամբ նիկոլական ոհմակի ցինիկությանը, ունի իրավունք սվիններով ընդունել Թուրքիային պատահած արհավիրքի առնչությամբ Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Հայատանից Թուրքիա փրկարարներ ուղարկելուն:

«Հասարակություն, որն ականատես է սեփական որդիների մահվան կապակցությամբ «հայ» կառավարիչների անտարբերությանը, ունի իրավունք բորբոքվել թուրք ժողովրդի որդիների մահվան կապակցությամբ Նիկոլի ցավակցություններից։

Հասարակություն, որն ականատեսն է սեփական ողբերգությունների առնչությամբ նիկոլական ոհմակի ցինիկությանը, ունի իրավունք սվիններով ընդունել Թուրքիային պատահած արհավիրքի առնչությամբ Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը։

Հասարակություն, որը մինչ այսօր տեսնում էր Թուրքիայից հնչող հոխորտանքներին նիկոլական ոհմակից 0 արձագանք, ունի իրավունք զարմանալ այս դեպքում նիկոլական օպերատիվ արձագանքից։

Հասարակություն, որին համոզում են, որ 120 000 հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողնելը նորմալ է, ունի իրավունք զայրանալ այլոց տրամադրվող օգնությունից։

Հասարակության նման արձագանքի պատճառը կրկին նույնն է, ինչ վերջին տարիներին մեր կյանքում մեզ պառակտող այլ երեւույթներ՝ Նիկոլ Փաշինյան։

Հ.Գ. Եւ վերջապես, հասարակություն, որ գիտի թե ինչ է նշանակում ծանր վիճակում օտարի մեկնած ձեռքը, իրավունքից զատ հիրավի մեծ սրտի տեր է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել փրկարարների` երկրաշարժից տուժած շրջաններում  օգնություն ցուցաբերելու համար, բացի այդ Փաշինյանը հեռախոսազրույց է  ունեցելԹուրքիայի նախագահ Էրդողանի հետ,  ցավակցություն հայտնել, նաեւ շուտափույթ առողջացում մաղթել վիրավորում ստացածներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քահրամանմարաշ նահանգի Գոքսյուն շրջանում ժամը 12:19-ին 5,3 մագնիտուդով․․․
Արգենտինայի Ժուժույ նահանգում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ծառայությունը դրանք անվանել է միջին ուժգնության երկրաշարժ․․․
Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել...
Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր
Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն...
Աֆղանստանում և Պակիստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են մի շարք երկրներում
Պակիստանի օդերևութաբանական վարչությունը գրանցել է 6,8 մագնիտուդով երկրաշարժ՝ հայտնելով, որ էպիկենտրոնը գտնվել է Հինդուքուշ լեռնաշղթայում․․․
Էկվադորը արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից եւ վատ եղանակից ամենաշատ տուժած 14 նահանգներում
Բացի այդ, կառավարության տվյալներով՝ ավելի քան 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ