News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիի հետ: Այս մասին հայտնեցին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Ներսեսյանը նախարար Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունն՝ ուղղված Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։

Դեսպան Ներսեսյանը և նախարար Դոհերթին ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Այս առումով կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը։

Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն հաստատում է, որ «միջոցներ է ձեռնարկել» Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող հողային ճանապարհը վերահսկելու համար
Իր հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ իբր «վերջին օրերին ինտենսիվ բնույթ են ստացել Հայաստանից ապօրինի հայկական զինված կազմավորումների համար կենդանի ուժի, զինամթերքի, ականների եւ այլ ռազմական նշանակության այլ միջոցների տեղափոխումը Ադրբեջանի տարածքում»․․․
Արդարադատության միջազգային դատարանից որեւէ արձագանք ակնկալել պետք չէ․ փաստաբան
Իհարկե, եղել են դեպքեր, երբ դատարանը նման նախաձեռնություն է ցուցաբերել, բայց մեր դեպքում դա դեռեւս չենք տեսնում․․․
Այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, ու ադրբեջանական կողմը սկսեց անկանոն կրակ բացել. Մաճկալաշենի գյուղապետ
Մեր գյուղի հարեւանության խաղողի այգիներ կան, որտեղ...
Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ ուղարկելու համար
Անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կառույցի անդամ երկրների մեծ մասը հայտարարել էր․․․
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպանը՝ El Mundo թերթին
2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է...
Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
Նման դեպքերը պետք է անհապաղ դադարեցվեն․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ