News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս են ցնդեցնում պետության կողմից անհուսության և անօգնական վիճակի մատնված՝ Թուրքիայի  հասարակ քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերը։

Հաշվի առնելով այն, որ մեզանում հաճախ նման դեպքերում թյուրընկալում է առաջանում, թե, իբր, «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է», պետք է նշեմ, որ նման մոտեցումը լրջմիտ չի կարող համարվել, և էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ սրանով հանդերձ խիստ վտանգավոր թշնամի է, ուստի պատրանքներին տրվել չի կարելի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քահրամանմարաշ նահանգի Գոքսյուն շրջանում ժամը 12:19-ին 5,3 մագնիտուդով․․․
Արգենտինայի Ժուժույ նահանգում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ծառայությունը դրանք անվանել է միջին ուժգնության երկրաշարժ․․․
Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել...
Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր
Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն...
Աֆղանստանում և Պակիստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են մի շարք երկրներում
Պակիստանի օդերևութաբանական վարչությունը գրանցել է 6,8 մագնիտուդով երկրաշարժ՝ հայտնելով, որ էպիկենտրոնը գտնվել է Հինդուքուշ լեռնաշղթայում․․․
Էկվադորը արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից եւ վատ եղանակից ամենաշատ տուժած 14 նահանգներում
Բացի այդ, կառավարության տվյալներով՝ ավելի քան 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ